Քրեագիտական հաբիտոլոգիա կամ անձի նույնացում

Անձի նույնացումը արտաքին հատկանիշներով կամ որ նույնն է քրեագիտական հաբիտոլոգիան (լատիներեն բառ է` habitus, նշանակում է մարդու արտաքին տեսք), իրենից ներկայացնում է մարդու արտաքին հատկանիշների միագումարը:
Հանցագործին նույնացնելու համար մեծ նշանակություն ունի վերջինիս արտաքին նշանների նկարագրումը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` անձի արտաքին նշանները նկարագրելիս պետք է հաշվի առնել հետևյալ կանոնները`
1. Արտաքին նշանների նկարագրումը պետք է կատարել` հաշվի առնելով նորմալ մարդու դիրքը կանգնած վիճակում ինչպես դիմացից, այնպես էլ կողքից։
2. Նկարագրումը պետք է կատարել ընդհանուր հատկանիշներից դեպի մասնակի, վերից վար, սկզբում անատոմիական հատկանիշները, հետո ֆունկցիոնալ և ուղեկցող։

3. Անհրաժեշտ է պահպանել (օգտագործել) հատուկ տեր­միններ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել