Անձը, որի նկատմամբ կան բավարար հիմքեր կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման:
Վերը նշված անձանց բժշկական հետազոտումը կատարում են առողջապահության բնագավառի իրավասու մարմինները՝ բուժազննության արդյունքների կամ անձի կամավոր դիմումի հիման վրա:
Թմրամոլությամբ տառապողները ենթակա են պարտադիր հետազոտման և բուժման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Բժշկական հետազոտման ուղարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշված հետազոտության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Աղբյուրը` Իրավաբան.net