Եթե անձը ցանկանում է հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասից, ի՞նչպես պետք է այն իրականացնի:
Հողամասի նկատմամբ իրավունքները դադարում են նման իրավունքներ ունեցող քաղաքացու կամ իրավաբանական անձի` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումի հիման վրա:
Հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք այդ մասին դիմում են ներկայացնում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին:
Դիմումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կայացնում է որոշում համապատասխան հողամասը համայնքային սեփականություն, իսկ մարզպետը` պետական սեփականություն ճանաչելու վերաբերյալ:
Համայնքի ղեկավարի, մարզպետի որոշումը ենթակա է պետական գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազբյուրը` Իրավաբան.net