Այսօր հայտնի դարձան Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի կազմակերպած լրագրողական մրցույթի հաղթողները: Մրցույթի թեման` զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտին, միջազգային փորձին և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկային էր նվիրված:
Երրորդ տեղի մրցանակին արժանացավ Իրավաբան.net-ի լրագրող Նունե Հովսեփյանն իր «Վիրավորանքը եւ զրպարտությունը պետք է վերադարձվի քրեական օրենսգիրք» նյութով:
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «Երկիր.am»-ը և «Հայացք» օրաթերթը:
Մրցույթին մասնակցելու համար զրպարտության և վիրավորանքի թեմայի վերաբերյալ համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լիներ 2012թ. հուլիսի 3-ից մինչև մրցույթի ավարտը` օգոստոսի 13-ը, ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը` Իրավաբան.net