Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Արման Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց գարնանային զորակոչից խուսափած Ժիրայր Շահբազյանի գործի դատաքննությունը: Սակայն նիստը հետաձգվեց մեղադրյալի պաշտպանի բացակայության պատճառով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին:
Ժիրայր Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 15.02.2010թ. տարածքային զինկոմիսարիատում անցել է բժշկական հանձնաժողովով և վերցվել զինվորական հաշվառման` պիտանի զինծառայության համար որոշմամբ, որից հետո 2012թ. գարնանային զորակոչին անցել է կենտրոնական բժշկական հանձնաժողովով, ճանաչվել պիտանի ոչ շարքային ծառայության համար և ենթակա էր զորակոչի 2012թ. գարնանը, սակայն խախտելով ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի պահանջները,14.06.2012թ. հրաժարվել է ծանուցագիր ստանալուց և խուսափել գարնանային զորակոչից:
Աղբյուրը` Իրավաբան.net