Թմրամիջոցների գովազդումն արգելված է

Գովազդի նպատակը մեկն է. բնակչությանը տեղեկացնել այս կամ այն ապրանքի դրական հատկանիշների մասին և մեծացնել այդ ապրանքի պահանջարկը շուկայում:
Այդ նպատակով է, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների գովազդումը և քարոզչությունը (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործունեությունն է՝ ուղղված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարածման ձևերի, պատրաստման մեթոդների, ստացման, օգտագործման և ձեռքբերման տեղերի մասին տեղեկությունների տարածմանը), ինչպես նաև գրականության հրապարակումը և տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, նշված տեղեկությունների տարածումը համակարգչային ցանցերով կամ այդ տեղեկությունների տարածման նպատակով այլ գործողություններն արգելվում են:
Այդ թվում, արգելվում է քարոզել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և պրեկուրսորների առավելությունը միմյանց նկատմամբ:
Այս կանոնից նախատեսված է բացառություն, այն է` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գովազդը կարող է իրականացվել բացառապես մասնագիտական գրականությամբ՝ նախատեսված բժշկական և դեղագործական ոլորտի աշխատակիցների համար:
Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղամիջոցների տարածումը գովազդի նպատակով արգելվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել