Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն կարող են իրականացնել ոչ բոլորը, նման գործունեության իրականացման համար անհրաժեշտ է ստանալ լիցենզիա:
Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ բարդ ընթացակարգով: Նշված լիցենզիաները տրվում են մինչև երեք տարի ժամկետով:
Պետք է նկատի ունենալ, որ թմրանյութերի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ, ինչպես նաև այն դեպքերում երբ, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացվում եմ օպերատիվ-հետախուզական գործողություններ:
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ՝ լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net