Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:
«Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ»,- ամրագրված է ԱԺ կանոնակարգում:
Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական եւ կապի միջոցներից:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝
ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.
բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական եւ այլ նյութեր.
գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.
դ) վարում է գործավարությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net