1985թ. Ֆրանսիան, Գերմանիան և Բենիլյուքսի երկրները ստորագրեցին Շենգենյան պայմանագիրը, որը այդ երկրներին հնարավորություն է տալիս բացել ներքին սահմաները: Այդ պայմանագիրը ստորագրվեց Լյուքսեմբուրգի Շենգեն գյուղի մոտ, մի նավակի վրա: Այս պայմանագրով ստեղծվեց այսպես կոչված՝ ԵՄ Շենգենյան տարածք, որում տեղաշարժն ամբողջությամբ ազատ է իրականացվում:
Կան երկրներ, որոնք ԵՄ անդամ են, սակայն Շենգենյան տարածքի մեջ չեն: ԵՄ «հին անդամ երկրներից» միայն Միացյալ Թագավորությունը և Իռլանդիան չմիացան այդ տարածքին և պահպանեցին սահմանային իրենց գոտիները:
Այսինքն, Շենգեն վիզան չի գործում ՄԹ այցելելու ժամանակ, և ՄԹ վիզան չի գործում Շենգենյան տարաքի երկրների համար:
Սկսած 2008 թ. դեկտեմբերի 12-ից՝ Շենգնյան տարածքը ներառում է 24 ԵՄ երկրներիև 3 ոչ ԵՄ երկրներ:
Այս քաղաքականությունը հնարավություն է տալիս գնումներ կատարել այլ երկրներում, որտեղ ապրանքներն ավելի ցածր գին ունեն: Միացյալ արժութային քաղաքականության շնորհիվ՝ գումարը կարելի է ծախսել ամբողջ ԵՄ տարածքում՝ զերծ մնալով տարադրամի տատանումներից առաջացած դրամական կորուստներից:
Քաղաքացիները կարող են ապրել, սովորել և թոշակի անցնել տարբեր երկրներում, և դրանից նրանք չեն տուժում:
Եվրամիության յուրաքանչյուր քաղաքացի, ճանապարհորդելով ԵՄ տարածքի երկրներում, 2009 թվականից սկսած՝ կարող է ստանալ անվճար կամ փոխհատուցվող բուժօգնություն՝ շնորհիվ Եվրոպական առողջության ապահովման քարտերի:
Աղբյուրը՝ Իրավաբան. net