Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին անձը չպարզված մեկը ահազանգ է տվել ԱԻՆ, որ հրդեհ է բռնկվել Երեվանի Աճառյան փողոցի 37 հասցեում՝ “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տանիքում: Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգեզյանի խոսքով՝ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, Երեւանի քաղաքապետարանի երկու ջրատար: Հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.38-ին: Հովհաննես Խանգեզյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ, ըստ նախնական զննման, տանիքից այրվել է 300 քմ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net