Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Ռուբեն Ցականյանը սպանել է հորը` 1959 թ. ծնված Միխայել Ցականյանին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից մինչև ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուբեն Ցականյանը տանը, հոր անվամբ գրանցված «ԻԺ» տիպի որսորդական հրացանի խզակոթով և փողով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Ռ. Ցականյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանությունը, որը կատարվել է առանձին սդաժանությամբ, հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net