Ամենալավ միջոցը իմանալու համար անկեղծ է դիմացինը, թե ոչ, դա հետևելն է ձեռքի շարժումներին: Երբ մարդը անկեղծ է, ապա նա մեկնում է ձեռքի ափը և նմանատիպ արտահայտություն անում` ես ձեզ հետ անկեղծ կլինեմ, ստի դեպքում ձեռքերով փակում են բերանը՝ ինչ-որ մի ձևով:
Ձեռքերի շարժումներից կարելի է ճանաչել սուտը նաև համադրելով անձի պատմածը՝ ձեռքի շարժումների հետ:
Օրինակ՝ քննչական պրակտիկայում եղել է մի դեպք, երբ հարցաքննվող անձը ամեն ձևով փորձում էր հերքել, որ նա եղել դեպքի վայրում, այլ խաչմերուկից անցել է աջ: Շնորհիվ քննիչի հոգեբանական գիտելիքների, բացահայտվեց սուտը, այն ժամանակ, երբ հարցաքննվողը ասաց՝ գնացել է խաչմերուկից աջ, նա այդ պահին ձեռքով ցույց է տվել ձախ:
«Վտանգը կայանում է նրանում, որ ձեռքերի ժեստը տարբեր կերպ է ընդունվում` կախված նրանից՝ թե մենք որ երկրում ենք գտնվում տվյալ պահին: Ինչպես որ ցանկացած լեզու՝ ոչ վերբալը նույնպես յուրաքանչյուր ազգ ունի իրենը» ,-Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, իրավական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանը:
Իտալացիները և ֆրանսիացիները, օրինակ, հայտնի են նրանով, որ նրանք միշտ օգտվում են ձեռքերից, երբ անհրաժեշտ է խոսքը հաստատել, կամ էլ զրույցին տալ ավելի լավ ընթացք:
Աֆրիկայի մի քանի երկրներում ծիծաղը զարմանքի արտահայտություն է, այլ ոչ թե ուրախության:
ԱՄՆ-ում, ինչպես նաև շատ այլ երկրներում, բութ մատով ցույց տալը« ասում է այն մասին, որ ամեն ինչ լավ է, հիանալի կամ ուղղակի՝ OK : Պորտուգալիայում և որոշ երկրներում դա ընդունվում է ոչ հարիր:
Աղբյուրը` Իրավաբան.net