Քաղաքական ընդդիմախոսների և լրագրողների դեմ դատական ճնշումներին անհրաժեշտ է վերջ տալ

«Չադի կառավարությունը պետք է դադարեցնի դատական համակարգի միջոցով քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշում գործադրելը», հայտարարել է Amnesty International-ը արհմիութենական երեք գործիչների և մեկ լրագրողի ձերբակալությունից հետո։ Վերջիններիս նկատմամաբ կիրառվել է պայմանական պատիժ և տուգանք միջնորդություն նախաձեռնելու և հրապարակելու համար։
Չադի խոշորագույն արհմիության երեք առաջնորդներից յուրաքանչյուրին դատապարտել են 18 ամսվա պայմանական ազատազրկման և 3000-ական ԱՄՆ դոլար տուգանքի։
Amnesty International-ի Չադի հարցերով մասնագետի փոխանցմամբ երկրի կառավարությունը պետք է դադարեցնի արհմիության անդամներին, լրագրողներին և այլ քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով դատական համակարգի միջոցով ճնշում գործադրելու քաղաքականությունը։
Արհմիության անդամներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին պետք է հնարավորություն ընձեռվի ազատ իրականացնելու իրենց գործունեությունը առանց հետապնդվելու վախի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել