Ուղևորի փոխադրման նպատակով տրվում է տոմս, որտեղ՝
1) նշվում են մեկնման վայրը, նպատակակետը և թռիչքի ժամը.
2) եթե մեկնման վայրը և նպատակակետը գտնվում են միևնույն պետության տարածքում, և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.
3) ուղևորին հանձնվում է գրավոր նշում առ այն, որ «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա), և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ Մոնրեալի կոնվենցիան ու օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մահվան կամ վնասվածքի և ուղեբեռի կորստի, վնասվելու կամ ոչնչացման դեպքում:
Ուղևորի փոխադրման տոմսը հանդիսանում է փոխադրման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:
Տոմսի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է համապատասխանի օրենքով սահմանաված կանոններին:
Աղբյուրը` Իրավաբան.net