Անտառները և անտառային հողերը լինում են պետական, համայնքային և մասնավոր:
Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից:
Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պարտավոր են`
ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
բ) մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման և մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել և վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները.
գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը և գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net