Հանցագործին բացահայտելն առավել հեշտ է, եթե վերջինս նկատվել է տուժողի կամ այլ անձանց կողմից:
Վերջիններս`որպես վկաներ, կարող են տեղեկություններ հայտնել հանցագործի արտաքին տվյալների մասին, ինչի արդյունքում իրավապահ մարմինները ավելի հեշտությամբ կարող են գտնել հանցանք կատարած անձին:
Իսկ հատկապես ի ՞ նչ արտաքին տվյալներով կարելի է նույնացնել անձին:
Աարդու արտաքին տեսքը տիրապետում է՝
1 անհատական, անկրկնելի հատկանիշներ, որոնց տարրերի միաբանությունը յուրահատուկ է կոնկրետ անձի համար,
2. մարդու արտաքին տեսքի համեմատական կայունություն, որը ձևավորվում է կյանքի ընթացքում, որոնք կարելի է արտահայտել, դրոշմել տարբեր արտացոլման ձևերով, իսկ վերջինս հնարավորություն է տալիս օգտագործեք այդ ինֆորմացիան հանցագործության բացահայտման և քննության ընթացքում։
Մարդու արտաքին հատկանիշները դասակարգվում են՝
1. հիմնական տարրեր և հատկանիշներ, որոնք մարդու արտաքին տեսքի անբաժանելի մասն են և որոնք իրենց հերթին բաժանվում են.
ա) ընդհանուր ֆիզիկական տարրերի և հատկանիշների (սեռը, տարիքը, անտրոպոլոգիկ տվյալները, մարմնակառուցվածքի տիպը),
բ) անատոմիական տարրերի և հատկանիշների (գլխի, պարանոցի, կրծքավանդակի, վերջույթների կնճիռները, վիրահատության սպիները և
այլն).
2. Ֆունկցիոնալ տարրերի և հատկանիշների (քայլվածքը, միմիկան, հատուկ այլ հատկանիշներ),
3. Ուղեկցող տարրեր (ակնոցներ, զարդեր, ժամացույցներ, հագուստի վիճակը, նոր առաջացած խալերը, դաջվածքները, նոր առաջացած կուզը)։
Շարունակելի…
Աղբյուրը` Իրավաբան.net