Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ

Պատժի կատարումը հետաձգելուց հետո` տասն օրվա ընթացքում դատապարտյալի` անհարգելի պատճառով հաշվառման կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման կանչով երկու անգամ անընդմեջ չներկայանալու դեպքում, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան`պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի խոսքով` միջնորդությանը կցվում է պատժի կրոււմը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:
Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ծառայողներն իրավունք ունեն այցելելու դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր` դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողոություն իրականացնելու նպատակով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել