Կառավարությունը երիտասարդին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց

Աղասի    Սարգսյանը  (ծնվ.`  1989 թ.) ընդունվել է Գերմանիայի Դաշնու­թյան Քյոլնի համալսարանական կլինիկայի դոկտորանտուրա: Կառավարությունը նրան այսօր նրան ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2015 թվականի զորա­կոչից տարկետում տվեց` մինչև 2017 թվականի Հայաստանի  Հանրապետության   զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի  սպաների զորակոչը:

Աղասի Սարգսյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ ՀՀ  և  2  տարի աշխատել  իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա­րա­րու­թյունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րության միջնորդությամբ՝  նրա կողմից առաջարկվող վայրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել