Մինչև 1991թվականը Հայաստանը Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր:
ԽՍՀՄ փլուզումից հետո` 1991թվականի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում Հայաստանը ձեռք բերեց անկախություն, իսկ երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը:
Հայաստանն այլևս կոչվում է հանրապետություն, իսկ 1995թվականի հուլիսի 5-ին ընդունված Մայր օրենքի` Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց որպես ինքնիշխան, իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն:
Օրենսդրական մակարդակով սահմանվեց, որ Հայաuտանի Հանրապետության եւ նախկին ԽUՀՄ-ի կողմից ընդունված ու դեռեւu գործող oրենքներում եւ ենթաoրենuդրական ակտերում, որոնք uահմանում են պետական տուրքեր, տուգանքներ, տույժեր եւ այլ պարտադիր վճարումներ “ռուբլի” եւ “կոպեկ” բառերը պետք է համապատաuխանաբար փոխարինել “դրամ” եւ “լումա” բառերով:
1994 թվականի մարտի 17-ից վերջնականապես ամբողջովին Հայաստանի տարածքում շրջանառությունից դուրս են բերվել մինչև 500 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը:
Աղբյուրը` Իրավաբան.net