Վրացական լրատվամիջոցը հրապարակել է բանտապետերի կողմից բանտարկյալների ծեծի և բռնաբարության ամբողջական տեսանյութը. (Տեսանյութ)

Սեպտեմբերի 18-ին Վրաստանում ընդդիմադիր MaestroTelevision-ը տարածել է տեսանյութ, որից երևում է, թե ինչպես են բանտապահերը ծեծում բանտարկյալներին և բռնաբարում:
Վրացական բազմաթիվ լրատվամիջոցների տեղեկացմամբ` սեպտեմբերի 18-ին Վրաստանում ձերբակալվել են Գլդանի բանտի մի շարք աշխատակիցներ:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ այդ կադրերը նկարահանվել են բանտի անվտանգության բաժնի պետի աշխատասենյակից:

Հեռուստաալիքները վստահեցնում են, որ Գլդանի բանտում նկարահանված այդ տեսանյութերը ձեռք են բերել բանտի նախկին աշխատողից, ով ներկայումս բնակվում է Բելգիայում:
Տեղեացնենք, որ տեսանյութի տարածումից հետո ազատազրկվածների հարազատները բողոքի ցույցերի են դուրս եկել երկրի մի քանի քաղաքներում`պահանջելով հեռացնել ու պատժել մեղավորներին: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է պատժել բոլոր մեղավորներին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել