Վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:
Վարձկանությունը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Քսենոֆոնի «Անաբասիսը» նկարագրում է, թե ինչպես էին հույները կռվում Դարեհ 3-րդ-ի և նրա հետ պատերազմող Ալեքսանդր Մակեդոնացու զորքերում:
Միջնադարում առաջին վարձկանները վիկինգներն էին, որոնք ընդգրկվում էին բյուզանդական կայսրերի զորքերում. Նորվեգիայի ապագա թագավորը եղել էր բյուզանդական կայսեր թիկնազորի հրամանատարը:
«Վարձկանությունը մեր օրերում ևս արդիական է և պատժվում է օրենքի ամբողջ խոստությամբ» ,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net