Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պետք է ընդունել և դատապարտել: Անպատժելիությունն ու ամենաթողությունը կարող են նոր հանցագործություններ ծնել:
Այս նպատակի համար է, թերևս, որ ՀՀ քրեական օրենսգիրը դատապարտում է նշված հանցագործությունների հերքումը:
Այսպես, համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net