Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նախարարությունը ոչ միայն հետամուտ է, որ բժշկական կազմակերպություններն ապահովված լինեն վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով, այլև ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող զինծառայողներին։ Բժիշկների հետ քննարկվել են ծանր վիրավորների բուժման ընթացքը և հետագա ռազմավարությունը:
Նախարարը եղել է նաև ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից: