Այսօր` սեպտեմբերի 19-ին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով, եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպումներ փորձագետների հետ, որի նպատակն է ԵվրԱզԷս անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի և ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի փաստաթղթերի նախապատրաստումը: Մինսկում նախարար Հրայր Թովմասյանն ու նրա տեղակալ Արամ Օրբելյանը ծանոթանալու են նաև Բելառուսի արդարադատության հաստատությունների գործունեությանը: Նախանշված է նաև «Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարությունների միջև դատական փորձաքննությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի ստորագրում:
Աղբյուրը` Իրավաբան.net