Դատարանը տալիս է կատարողական թերթ միայն հայցվորի դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Կատարողական թերթում պետք է նշվեն`
կատարողական թերթ տված դատարանի անվանումը.
գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.
կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: «Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել կատարողական թերթում, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Բացի վերը նշվածից, կատարողական թերթում պետք է նշվեն նաև`
դատական ակտի եզրափակիչ մասը.
դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը և այն կատարման ներկայացնելու ժամկետը:
Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:
Եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:
Կատարողական թերթը կազմում, ստորագրում և դատարանի կնիքով հաստատում է դատավորը:
Աղբյուրը` Իրավաբան.net