Արդեն խոսել ենք այն մասին, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է դիտարկման լիազոր մարմնի կողմից, որի համար գանձվում է օրենքով սահմանված վճար:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում 07.02.12 ՀՕ-16-Ն օրենքով փոփոխություն է կատարվել և արդեն սննդամթերքի դիտարկման համար գանձվում է վճար»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Այժմ անդրադառնանք դիտարկման իրականացման կարգին և լաբորատոր փորձաքննության նշանակման դեպքերին:
Իրավաբանի խոսքով` դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում ենդիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը,դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը:
Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից լրացվում է դիտարկման թերթիկը 2 օրինակից, որի մեկօրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:
Լրացված դիտարկման թերթիկը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարողսուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:
Դիտարկման ընթացքում իրականացվում են՝
1) դիտարկման թերթիկով սահմանված տվյալների հավաքում.
2)սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվողպահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությանհամար.
3) կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում ևնմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.
4) լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման (վաճառքի) արգելում: Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալարձանագրություն, որտեղ նշվում են կասեցման պատճառը և կասեցման ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցելլաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը:
Սույն հոդվածով սահմանված դիտարկման տևողությունը յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում չպետք է գերազանցի երկուաշխատանքային օրը: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկմանտևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:
Լիազոր մարմինը դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվհավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաևհսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net