Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ:
Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200 (հարցերի դեպքում դիմել Աննա Կարապետյանին՝ [email protected], 011548881#20):
Վերոնշյալից բացի, միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակներում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն (հարցերի դեպքում դիմել Արկադի Սահակյանին՝ arkadi.sahakyan
Վերջին օրերի ռազմական գործողությունները կարևոր դասերից է ինքնակազմակերպման և դրանով առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար: ԻՏՁՄ-ն համոզված է, որ ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետևանքների վերացմանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն