Դատապարտում եմ ԼՂՀ-ի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիան. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ Իլինոիս նահանգից սենատոր, հանրապետական Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին՝ Ադրբեջանին  պատասխանատվության ենթարկել՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ագրեսիայի համար։

«Բաքվի ռազմատենչության հետևանքով կան բազմաթիվ զոհերի՝ քաղաքացիական և ռազմական։ Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այս բռնությունը հրահրելու համար, և կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է սենատորի հայատարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել