Սույն թվականի սեպտեմբերի14-ին կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով դատավորի թեկնածու Նելլի Աշրաֆյանի` ՀՀ արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 3-րդ մասով և 123-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, որոշեց դիմել ՀՀ Նախագահին` Նելլի Աշրաֆյանին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու առաջարկությամբ:
Բացի այդ, Խորհուրդը, քննարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ նշանակելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց հավանություն տալ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Մեխակ Գեվորգյանի և Հովհաննես Ղազարյանի թեկնածություններին և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` համապատասխան պաշտոնում նշանակելու համար։ Հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից:
Աղբյուրը` Իրավաբան.net