Այս պահին կռիվները դեռ շարունակվում են ԼՂՀ-ի հյուսիսային ու հարավային հատվածում: Այս մասի քիչ առաջ մեզ հաղորդեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` առավոտվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան:
Մարտական գործողությունների հյուսիսային հատվածում հայկական կողմը գրավել է նոր դիրքեր` ետ շպրտելով հակառակորդին, հարավում հողեր չենք վերցրել, սակայն հակառակորդը կորուստներ ունի զինվորականների շրջանում:
Հայկական կողմը նույնպես ունի դիրքերի կորուստներ, բայց դրանք մեծ չեն ու ռազմավարական տեսանկյունից էական նշանակություն չունեն: ՊՆ մամուլի քարտուղարը փոխանցեց, որ իրավիճակը արագ է փոխվում, և հայկական կողմը արժանի հարված է հասցնում բոլոր ուղղություններով:
Այս պահին կռիվները շարունակվում են, սակայն ոչ նույն ուժգնությամբ, ինչ մինչ այս, ներկայումս համեմատաբար հանդարտ է առաջնագծում: