ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ առողջապահության նախարարությունից:
Վերջին տվյալների համաձայն «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երեխաների գիտակցությունը պարզ է, շնչում են ինքնուրույն և ստանում են համապատասխան ինտենսիվ բուժում:
Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի և վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը գնհատվում է կայուն ծանր: Հայկ Թորոսյանը տեղափոխվել է քաղաք Երևան:
Իրավաբան.net