Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն, մասնավորապես` նշված արարքի համար նախատեսված է տուգանք` 200 000-400 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Իսկ եթե նույն արարքը կատարվել է լրատվության միջոցների օգտագործմամբ կամ պատճառել է խոշոր վնաս՝ պատժվում է տուգանքով՝ 300 000-500 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net