Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսայինուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: