ՊԵԿ-ում աշխատողների թվի փոփոխություններ են կատարվել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմը  ընդլայնելու վերաբերյալ: Մասնավորապես, մարտի 30-ի 221-Ն որոշման մեջ նշվում է.

«1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 61.7-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» տողում «917» թիվը փոխարինել «1350» թվով.
2) 61.7-րդ կետի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «917» թիվը փոխարինել «1350» թվով.
3) 61.8-րդ կետի 3-րդ սյունակում «2345» թիվը փոխարինել «1902» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշենք, որ համաձայն, 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման համաձայն, ՊԵԿ աշխատողների թիվը սահմանված է 917, սակայն վարչապետն այս նոր որոշմամաբ ընդալայնել է 433 աշխատողով՝ հասցնելով 1350-ի:  Իսկ ՊԵԿ-ի մաքսատների (տարածաշրջանային մաքսատներ), մաքսային կետերի,  հարկային տեսչությունների և օպերատիվ-հետախուզական վարչության տարածքային բաժինների աշխատողների թիվը նվազեցրել է 443 հոգով՝  2345-ից հասցնելով 1902-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել