«Նախագահը վերադառնա, կքննակենք». Կառավարության որոշման հաստատումը հետաձգվեց

Կառավարության այսօրվա նիստին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը հաստատելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, ում կարգավիճակը հավասարեցվում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակին:

Բացի այդ, հաստատվելու է Հաստատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի գործունեության կարգը:

Նշվում է նաև, որ Նախագծի ընդունմամբ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին կտրվի դիվանագիտական կարգավիճակ, կբարելավվի և կկարգավորվի հետևյալ խնդիրների իրականացման արդյունավետությունը`

– Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի հայկական մասը կներկայացվի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններում.

– զարկ կտրվի Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական պետական ռեզերվների ստեղծման և կառավարման աշխատանքներին.

– կբարձրանա կողմերի միջև իրականացող տարաբնույթ տարերային և տեխնածին աղետների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, քաղաքացիական պաշտպանության ոլորտներում համագործակցության այլ աշխատանքների արդյունքը.

– կնպաստի կողմերի միջև հակահրդեհային ծառայության և հրդեհային հսկողության, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդերևութաբանական գործունեության, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման բնագավառներում համագործակցության իրականացմանը ու զարգացմանը:

Նախագծի մասին զեկույցը լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մինչև նախագահ Սերժ Սարգսյանի վերդարձը. «Պարոն Երիցյան, հարցը հետաձգենք, որոշ հարցեր կան նախագահականի հետ ճշտելու, թյուրըմբռնում է եղել: Նախագահը վերադառնա, կքննակենք»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել