Մարտի 31-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան հիմնական դպրոցի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է մոտակայքով անցնող մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 20 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է մայթի վրա` վնասելով արտաքին լուսավորության սյան մալուխները:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: