Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են համաձայն Մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների (նախորդ հոդվածներից մեկում թվարկվել են մաքսային ռեժիմների տեսակները):
Վերադաս մաքսային մարմնի նախանշած սահմանային մաքսային կետերում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող են փոխադրվել շաբաթվա բոլոր օրերին` շուրջօրյա:
Այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չէ, կարող են մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվել ապրանքներ տեղափոխող անձի կամ դրանց փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net