Արդարացման որոշում Վազգեն Ռշտունու նախագահությամբ. փաստաբանները հույս ունեն, որ գործընթացը մշտական է դառնալու

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ այսօր արդարացրեց «Իջևանատուն» ռեստորան-հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին:

Անդրանիկ Խոջումյանը մեղադրվում էր խուլիգանության համար. «Դատարանը վերավորակեց մեղադրանքը Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, տուժողի բողոքի բացակայության հիմքով այն կարճեց ու նրան ազատ արձակեց»,- ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Խոջումյանը առաջին ատյանի դատավճռով դատապարտվել էր 6 ու կես տարվա ազատազրկման:

Still0312_00000-copy-440x293Բացի այդ, մեղադրանք էր առաջադրվել ու առաջին ատյանի դատարանի կողմից հիմնավորվել էր նաև Անդրանիկ Ազիզբեկյանի և Արտակ Ավետիսյանի մեղքը:

Նրանցից Արտակ Ավետիսյանի մասով պաշտպանական կողմի բողոքը մերժվել է, իսկ Անդրանիկ Ազիզբեկյանի մասով՝ մասնակի բավարարվել, պատժաչափը կրճատվել է՝ սահմանվելով 4 տարի ազատազրկում:

Պաշտպաններից Երվանդ Վարոսյանն էլ փոխանցեց, որ դրական է վերաբերում որոշմանը. «Պատահական չեմ համարում այն հանգամանքը, որ նման որակի ու մակարդակի որոշումներ այսօր կայացնում է հատկապես Վերաքննիչ քրեական Varosyan-440x293դատարանը, դա կախված էր նաև վերջին շրջանում տեղի ունեցող կադրային փոփոխությունների հետ, ես հույս ունեմ, որ այս գործընթացը դառնալու է մշտական և այսուհետ ևս մենք ականատես ենք լինելու նրան, ինչին պետք է ականատես լինենք, այսինքն՝ դատարանի կողմից արդարադատության իրականացմանը»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 1-ին ժամը 24-ի սահմաններում, Իջևան քաղաքում գործող «Իջևանատուն» ռեստորան-հյուրանոցային համալիրի տարածքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորոթյամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչն արտահայտվել է համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի և Արսեն Չապուխյանի ուղղությամբ զենքով` օրինական կերպով իրեն ամրակցված և հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի ինքնաձիգով, կրակոցներ արձակելով, որն էլ ռեալ վտանգ է ստեղծել նրանց կյանքի և առողջության համար

Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ անձանց նկատմամբ բռնության, սպառնալիքի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած իրենց մտերիմ Անդրանիկ Խոջումյանին օգնելու, վերջինիս քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դեպքի առթիվ քրեական վարույթի կապակցությամբ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ Այդինյանի իրավունքներին, պետության օրինական շահերին, անզգուշաբար առաջացրել է ծանր հետևանքներ` սպանության փորձ կատարելու մեջ ակնհայտ անմեղ Աշոտ Այդինյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելուհամար, ապա կալանավորվել է և շուրջ 5 ամիս պահվել է անազատության մեջ:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել