ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը 2011թ. վերջում ունեցել է 5700 ԱՄՆ դոլար ու 2,7 մլն դրամ, հաջորդ տարիներին նրա դրամական միջոցները գնալով ավելացել են, 2015թ. վերջում դրանք կազմել են 5,1 մլն դրամո ու 10 հազար դոլար: Հարկային տարում ԿԸՀ-ի աշխատավարձը կազմել է 7,9 մլն դրամ:
Ավելացել են նաև Տիգրան Մուկուչյանի կնոջ՝ Իննա Շահնազարյանի դրամական միջոցները, 2015թ. վերջում նա ունեցել է 1,3 մլն դրամ և 12 հազար դոլար:
Ըստ հայտարարագրի 2014թ.-ից տիկին Շահնազարյանը սկսել է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, 2014թ.-ին նա ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 5,4 մլն, իսկ 2015թ.-ին 7,3 մլն դրամ եկամուտներ: