Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի` «Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:
Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են»:
Աղբյուրը` Իրավաբան.net