Գրավը` որպես այլընտրանքային խափանման միջոց

Գրավը ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է`քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:
«Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք: Դատարանը համապատասխան շարժառինթները շարադրելով, իրավունք ունի մեղադրայալին, կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթը իրականացնող մարմնից: Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով`քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` ՀՀ.քր.դատ.օր-ի 143 հոդվածի համաձայն` գրավը կարող է կիրառվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ կատարելու դեպքում մեղադրյալին կալանքից ազատելու համար:
Մինչդեռ Եվրոպական կոնվնեցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնել դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունը ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննությանը ներկայանալու երաշխիքով»:
Համաձայն կոնվենցիայի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունում է, որ գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել հանցագործության ծանրության աստիճանից, մասնավորապես` Եվրոպական դատարանը արձանագրել է, որ ծանր կամ առանձնապես ծանր գործերով, եթե գրավ չի կիրառվում, դատարանների կողմից դա արդեն իսկ համարվում է կոնվենցիայի խախտում:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել