Ինչպիսի՞ պահանջներ են ներկայացված օդանավում աշխատանքների իրականացման համար

Առանձնահատուկ կարևորություն ունի օդանավում աշխատանքներ կատարող անձանց կողմից սահմանված պահանջների համաձայն աշխատանքների իրականացումը: Այդ պահանջները չպահպանելու հետևանքով համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ աղետներ:
Ինչպիսի՞ պահանջներ են ներկայացված օդանավում աշխատանքների իրականացման համար:
Օդանավում աշխատանքներ իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել սահմանված կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
Արգելվում է օդանավում աշխատանքներ իրականացնել ոգելից խմիչքների, թմրադեղերի, ինչպես նաև այլ դեղերի ու դեղամիջոցների ազդեցության տակ, որոնք կարող են անդրադառնալ պարտականությունների պատշաճ կատարման վրա:
Հիվանդության, հոգնածության կամ համանման այլ պատճառով պարտականությունների ապահով կատարման անհնարինության դեպքում աշխատանքներ իրականացնելն արգելվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել