Նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված՝ նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է: Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին ու իր կանոնադրությանը համապատասխան:
Նոտարական պալատի կանոնադրությունն ընդունում է նոտարական պալատը, իսկ գրանցում է արդարադատության նախարարությունը:
Նոտարական պալատը ներկայացնում և պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, մասնակցում է որակավորման քննությունների անցկացմանը, հոգ է տանում նոտարների որակավորման բարձրացման համար, իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net