Քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը

Որպես կանոն, դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները` ապահովելու սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը:

Երևանի Հակակոռուպցիոն կնտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի խոսքով` քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակիցներին հայտնել այն անձանց անունները, ազգանունները և նրանց մասին այլ անհրաժեշտ տվյալները, որոնց կարող է բացարկ հայտնվել:

Բացի այդ, նախքան քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը և նրա կողմից` որպես դատավարության մասանկից որևէ դիրքրոշում արտահայտելը, դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները և պարտականությունները պարտադիր պարզաբանվում են:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձը պարտավոր են ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին, վկային նրանց մասնակցությամբ կատարվող յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողություն սկսվելուց առաջ պարզաբանել նրանց իրավունքները և պարտականությունները: Վկային նրա իրավունքները և պարտականությունները կարող է մեկ անգամ պարզաբանվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` նրա առաջին հարցաքննությունից առաջ, և կրկին` դատական նիստում:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել