Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար գանձվում է պետական տուրք բազային տուրքի եռապատիկի չափով:
Անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիuտրի տվյալների բազայում` առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի` պետական տուրքի չափն է բազային տուրքի 150 տոկոuը:
Հիմնարկների հաշվառման համար պետական տուրք է գանձվում բազային տուրքի 10-ապատիկի չափով:
Ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար պետական տուրքի չափն է բազային տուրքի 12-պատիկը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Աղբյուրը` Իրավաբան.net