ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 13-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Պարզվել է որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան 45-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 01 FR 077 պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Է. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվաել կամուրջի հենասյուներին: Ինչից վարորդ Է. Գ.-ը և ուղևորներ Տ. Կ.-ը (1989 թ. ծնված) և Տ. Կ.-ը (1994 թ. ծնված), արգելափակվել են ավտոմեքենայի սրահում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժած Տ. Կ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Տ. Կ.-ին ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդ Է. Գ.-ին և տեղափոխել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:
Իրավաբան.net