Քաղաքացին դատավորին՝ «Դուք ստիպեցիք ինձ ամուր կանգնել իմ հողի վրա»

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ղուկասյանը գրառում է կատարել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ֆեյսբուքյան հաշվում: Նա գրել է.

«Շնորհակալ եմ Ալեքսանդր Ազարյան: Երբ առևանգեցին եղբորս, թալանեցին ընտանիքիս ես հասկացա, որ մեր երկրից մարդը գնում է ոչ թե տնտեսական, նյութական պայմաններից ելնելով, այլ նրա համար որ պաշտպանված չէ: ՀՔԾ-ում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում քննիչ Էդիկ Հակոբյանի ձեռքով տուժողը դարձավ մեղավոր: Երբ առաջին անգամ հանդիպեցի եղբորս փաստաբան Հակոբ Ճարոյանին, սկսեցի հետաքրքրվել նրա կենսագրությամբ հասկացա, որ մեծ փորձ և դժվար ճանապարհ անցած այս մարդը չի կորցրել իր հավատը, ուրեմն ես ևս պիտի հավատամ նրան և մեր ուժերին: Իմ ապրած այս երեք տարիներն ինձ ստիպել էին կասկածանքով վերաբերվել ՀՀ դատական համակարգին: Սկսվեց դատական նիստերը… Դատավոր Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ: Ի սկզբանե ես չէի հավատում, որ ՀՀ-ում կարող է գտնվել ազնիվ և անաչառ դատավոր, քանի որ արդեն լավ գիտեի մարդկային էության թույլ և նվաստ կողմերը: Իմ հավատը, որ արդեն մեռած էր թվում վերականգնվեց մարտի 9-ին: Այդ օրը Դուք՝ պարոն Ազարյան, ստիպեցիք ինձ ամուր կանգնել իմ հողի վրա, որովհետև ես արդեն վճռել էի բռնել արտագաղթի ճանապարհը: Ես հասկացա, որ ամեն ինչ կորած չէ այս երկում, քանի դեռ ՀՀ ապրում եք Դուք: Շնորհակալ եմ կորցրած հավատս վերականգնելու համար: Շնորհակալ եմ եղբորս՝ Արտակ Ղուկասյանի մանչուկների և ծնողներիս աչքերում երջանկության արցունքներ տեսնելու համար: Ես դժվարանում եմ գտնել արժանի խոսքեր արտահայտելու երախտագիտությունս: Թող Աստված օրհնի Ձեզ Ձեր բոլոր կատարած աշխատանքների համար: Հարգարժան դատավոր, երախտապարտ եմ Ձեզ Ձեր ազնվության և քաջության համար: Գլխավոր շնորհակալությունս հայտնում եմ Աստծուն, որ կյանք է տվել Ձեզ նման մարդուն: Թող Աստված լուսավորի Ձեր կյանքի բոլոր ուղիները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել