Մարտի 9-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օլյա Զ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով: Հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ Օլյա Զ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ մարտի 8-ին, ժամը 23-ին, Աբովյան փողոցում, իր ծանոթ` 1993 թ. ծնված Տիգրան Ա.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: