ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի պահպանման ռեժիմը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ բացառապես հակառակորդի կրակային դիրքերի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել