Այսօր Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդարացրեց ԴԱՀԿ ծառայության աշխատակից Արման Հարությունյանին՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու մեղադրանքում։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գագիկ Խաչիկյանը:
Արման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կատարողական գործողություններ իրականացնելու ընթացքում, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները, իրեն իրավունք է վերապահել շտկել դատարանի թույլ տված սխալը, քաղաքացու մոտ փորձել է պատրանք ստեղծել առ այն, որ ինքն իրավասու է գնահատական տալ դատական ակտերին և ինքնուրույն իրականացնել արդարադատություն և իր գործողություններով էական վնաս պատճառել պետությանը (2 հատոր` 465, 170 թերթերից, ապացույց ճանաչված կատարողական վարույթները` 1 փաթեթում):